Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրել է  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա պետք է մասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրել է դատավորին թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարել է, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշել է թույլ տալ ընդդիմադիր պատգամավորին մեկնել երկրից։