79-ամյա Բայդենը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է 2024 թվականին երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարող եմ ասել, որ նախագահը բազմիցս ասել է, որ ծրագրում է առաջադրվել 2024 թվականին»,- ասել է նա CNN-ի եթերում։

Ավելի վաղ The Hill-ը հայտնել էր, որ 79-ամյա Բայդենը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ասել է, որ ծրագրում է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ցածր վարկանիշը կարող է խանգարել նրան վերընտրվել։