Հակոբավանքը՝ մեր կյանքի պատկերը

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը գրում է

«Յոթերորդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավերված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։

Ինչպես նշեցին Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդները՝ Բագրատ և Վրթանես Սրբազանները, մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի՝ ավերված ու լքվա՞ծ, թե՞ շեն ու ծաղկող։

Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն ու սնուցող աղբյուրը։

Վրթանես Սրբազանն ասել է․- «Մեր դաշտային Արցախը, Նախիջևանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավերել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլևս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք»։

«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով» – ասել է #Բագրատ_Սրբազան-ը։

․․․

Միացի՜ր Հակոբավանքի վերականգնման նախագծին, արա՜ ցանկացած ներդրում

https://bit.ly/3pnaw7r»։