Պենտագոնի ղեկավարը կոչ է անում ԱՄՆ դաշնակիցներին շարունակել ռազմական աջակցությունը Կիևին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մտադիր է կոչ անել ԱՄՆ դաշնակիցներին շարունակել ռազմական աջակցությունը Կիևին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը, որը նախատեսված է այս շաբաթ Եվրոպայում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պաշտպանության նախարար Օսթինը այս շաբաթ կայցելի Եվրոպա, որտեղ նա կունենա Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի բանակցությունների նոր փուլ: Նա կհանդիպի մի քանի տասնյակ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և գլխավոր շտաբների պետերի հետ՝ ի թիվս այլ հարցերի, նրանց խնդրելու է շարունակել ռազմական տեխնիկա մատակարարել Ուկրաինային»,- ճեպազրույցում ասել է Ժան Պիեռը։