Իրան-Թուրքիա սահմանին պատ է կառուցվում

Թուրքիան հայտարարել է, որ ավարտել է Իրանի հետ սահմանային պատի 40 կիլոմետրը, գրում  է ParsToday-ը։

Անկարան պնդում է, որ Վան-Իրան սահմանին անօրինական ներգաղթի դեմ անվտանգության միջոցառումները պահպանվելու են ամենաբարձր մակարդակով։

Տեղի պաշտոնյաների խոսքերով, Վանի նահանգի սահմանային գծի 295 կիլոմետրանոց անվտանգության պարսպից մինչ այժմ ավարտվել է 40 կիլոմետրի կառուցումը, և փորվել է 233 կիլոմետր երկարությամբ խրամատ: