Հուսամ, որ այս անգամ գոնե խուլիգանները անպատիժ չեն մնա

Աննա Մկրտչյանի տեսանյութից տեղեկացա, որ առավոտյան`ժամը 6.00-ի կողմերը, մի ոչնչություն, թաղային խուժան Ֆրանսիայի հրապարակում մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա և հենց ոստիկանների աչքի առաջ:

Ուրեմն ինչքա՞ն են լկտիացել նիկոլական թափթփուկները, որ բացահայտ հանցագործություններ են անում ու մնում են անպատիժ, իսկ եթե անգամ գործ է բացվում, շատ արագ տվյալ հանցագործ խուժանը արդարացվում է:

Այստեղից մի հետևություն կարելի է անել, որ նման թափթփուկներին հրահանգ տվողը հենց ներկայիս դավաճաններն են, որոնք գործում են դրանց հրամանով ու«դաբռոներով», որ իրենք կմնան անպատիժ:

Սրանք մենակ կարողանում են հերոս ու պայքարող տղեքի վրա շինծու քրգործեր կարել ու ամիսներով փակի տակ փակել, բայց իրական հանցագործներն ու հայասպանները` նիկոլի ու աննայի գլխավորությամբ, մինչ օրս չեն պատժվել ու խիստ կասկածներ ունեմ, որ երբևէ կպատժվեն:

Քիչ առաջ էլ տեղեկացա, որ Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենա վարելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. մեքենայի վարորդը և ևս երկու անձ բերման են ենթարկվել:

Հուսամ, որ այս անգամ գոնե խուլիգանները անպատիժ չեն մնա:

Լիլիթ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից