Հայաստանը մեկ միասնական և անքակտելի քաղաքակրթական մարմին է, որի բոլոր մասերը միմյանց շաղկապված են

Հայաստանը մեկ միասնական և անքակտելի քաղաքակրթական մարմին է, որի բոլոր մասերը միմյանց շաղկապված են անխզելի նաև մշակութային կապերով։

Դեռևս 12-րդ դարում դա գիտակցում էր հայկական Գանձակում ծնված «վարդապետական ուսմամբ հռչակեալ» Մխիթար Գոշը, որը սկզբնապես հաստատվել էր ներկայիս Հայաստանի Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղից ոչ շատ հեռու գտնվող Հին Գետիկի՝ այժմ, ցավոք, ավերակ վանքում, որն, ըստ իս, պետք է անպայման այցելել՝ հաղորդակից դառնալու մեր վեհ նախնյաց ավանդույթին և ոգուն։

Նոր տեխնոլոգիաների օգնությամբ դեպի Հին Գետիկի վանք տանող անտառային ճանապարհը, գրանցված նվաստիս կողմից, ստորև՝

https://ayvri.com/scene/v356gzy1ke/cl4d571pd0001356t599g7tgc?fbclid=IwAR0n4jLvqXgzB-cvPJp80nKmo7ZJkZMewJXaIzyGTJ_W8eh_0-r6jkARq_E

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից