Արթիկում վետերանների միության շենքի դեպքն ավելի է խճճվում. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Այսօր տեղեկացրել էի, որ հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը լուր է տվել, որ Արթիկի վետերանների միության շենքում գիշերը ոճրագործություն է գրանցվել: Մասնավորապես, իմ համոզմամբ ադրբեջանցիների խումբը, կոտրելով միության դուռը ներս են մտել և այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի զոհերի լուսանկարները:

Պարզվում է ոստիկանությունը հայտնել է, թե իբր հրդեհը բռնկվել է հոսանքի լարերի կարճ միացման պատճառով, մինչդետ միության շրջակայքի բնակիչները և Կարապետ Պողոսյանի հրապարակած լուսանկարը փաստում են, որ միության տարածքը տևական ժամանակ է հոսանքազրկված է:

Իսկ ամենատարօրինակն այն է, որ շենքի ներսի պատին հայտնաբերվել է հայհոյանք պարունակող գրառում, որը եղել է լատինատառ:

Ոստիկանության հորինած պատմությունն այս դեպքն ավելի է խճճում և ավելի ամրապնդում համոզմունքս, որ գործ ունենք հենց ադրեբջանցիների հետ, քանզի որևէ հայ այդպիսի արարք չէր կատարի»: