Աղվանի-Տաթև ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Հունիսի 14-ին, ժամը 00։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում  Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհի Նորաշենիկ-Վերին Խոտանան ճանապարհահատվածը ճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մարդատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում ճանապարհը շրջանցել Նորաշենիկ-Ներքին Խոտանան-Վերին Խոտանան ճանապարհահատվածով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: