Ինքնասպանություն գործած զինծառայողը դեպքից առաջ ենթարկվել է բռնության, ծաղրուծանակի՝ համածառայակցի կողմից․ «Փաստինֆո»

Ինքնասպանությունից առաջ շարքային զինծառայող Ալբերտ Սիրոյանի նկատմամբ ծառայակցի կողմից բռնություն է գործադրվել, ենթարկվել ծաղր ու ծանակի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ մեղադրանք է առաջադրվել թե ծառայակցին, թե հրամանատարի պարտականություններ կատարած զինծառայողին՝ անգործության համար, սակայն նրանցից ոչ ոք չի կալանավորվել։

Հիշեցնենք, որ զինծառայող Ալբերտ Սիրոյանի դին հայտնաբերվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ կզակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վնասվածքը պատճառվել է հենց զինվորին ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր երկու ծառայակից։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում