Լավրովը կայցելի Իրան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Իրան։

Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

Իրանցի դիվանագետը, սակայն, չի հայտնել Լավրովի այցի ժամկետը։

ՌԴ ԱԳՆ-ը արդեն հաստատել է, որ ներկայում նախապատրաստվում է Սերգեյ Լավրովի այցը՝ Իրան։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ գլխավոր դիվանագետն այցել էր Թուրքիա և Հայաստան։