Եվրահանձնաժողովը սկսում է քննարկումները Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շուրջ

Եվրահանձնակատարները երկուշաբթի սկսում է քննարկել Ուկրաինային, ինչպես նաև Մոլդովային և Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկուշաբթի օրը կլինի ընդհանուր բանավեճ, իսկ ուրբաթ օրը՝ հունիսի 17-ին, Եվրահանձնաժողովը պետք է որոշի իր կարծիքը և պատրաստի համապատասխան առաջարկություն։ Թեկնածուի կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը կկայացնեն ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում՝ հաշվի առնելով Եվրահանձնաժողովի առաջարկությունները։

ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսելու համար պահանջվում է թեկնածուի կարգավիճակ:

Շաբաթ օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այցելել է Կիև, որտեղ խորհրդակցություններ է անցկացրել զեկույցի պատրաստման շրջանակներում։ «Մենք ցանկանում ենք աջակցել Ուկրաինային իր եվրոպական ճանապարհին: Մենք ցանկանում ենք նայել ապագային»,- այցից հետո ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նրա խոսքով, Ուկրաինան շատ բան է արել, բայց դեռ շատ բան կա անելու։

Ըստ եվրոպական լրատվամիջոցների՝ Եվրահանձնաժողովը կարող է դրական եզրակացություն ներկայացնել Ուկրաինայի համար, սակայն վերապահումներով։ «Անհնար է ուկրաինացիներին ասել, որ իրենք համապատասխանում են բոլոր պահանջներին»,- գրում է բելգիական Le Soir-ը՝ վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային։ Նրա խոսքով, Ուկրաինան չի բավարարել թեկնածուի կարգավիճակը նույնիսկ հակամարտության սկսվելուց առաջ։

Ըստ հրատարակչության՝ Եվրահանձնաժողովը կարող է «կրեատիվություն դրսևորել» և Ուկրաինային ու Մոլդովային առաջարկել «պայմանական կամ նախնական» թեկնածուի կարգավիճակ՝ հաշվի առնելով հարցի քաղաքական բաղադրիչը։