Արարատ Միրզոյանը կմեկնի Բուլղարիա․ հանդիպում և ասուլիս է նախատեսվում բուլղարացի գործընկերոջ հետ

Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում: Հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: