Էրդողանը խոստովանում է, որ չի կարող վստահել Արևմուտքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքին չի կարելի վստահել, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ ամերիկյան բազաներ ստեղծել, Հունաստանը պատասխանում է՝ «Ռուսաստանի դեմ»։

«Իսկ ի՞նչ եք արել Ուկրաինայի համար ընդդեմ Ռուսաստանի։ Նրանց (արևմտյան երկրների) խոսքերը լի են ստերով»,- ասել է թուրք առաջնորդը։