Արմեն Գրիգորյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ մեր բողոքը։ Այս մասին տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական ու խտրական բնույթը։

Մնացած մեկնաբանությունները՝ որոշման ամբողջական տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո»,- հավելել է նա։