Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ

«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդևանյանի և Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին և դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում»,- հավելել է պատգամավորը: