Ինչո՞ւ ՌԴ-ում ՀՀ դեսպանը այսօր չի մասնակցել ՀՀ և ՌԴ էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը․ Գաբրիելյանով

Ռուսաստանահայ մեդիա մագնատ Արամ Գաբրիելյանովը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Երկու ամիս շարունակվող խցանումներից և 30-40 օրյա հերթերից հետո Հայաստանի իշխանությունները վերջապես որոշեցին լուծել վրացական ռազմական ճանապարհի խնդիրը։ Այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել էր Վլադիկավկազ՝ հանդիպելու իր ռուս գործընկերոջ և Հյուսիսային Օսիայի ղեկավարության հետ։ Այնինչ պարզվեց, որ հայկական պատվիրակության կազմում չէ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Հարությունյանը։ Իմ տեղեկություններով, նա կտրականապես հրաժարվել է Վլադիկավկազ գալ՝ պատճառաբանելով, որ Փաշինյանի դեմ ռուսաստանցի հայերի բողոքի ակցիաները շատ ուժեղ են Ռուսաստանի հարավում։

Փաստորեն, դեսպանը վախեցավ և Հայաստանի համար կարևոր հարցը՝ սահմաններով հայկական բեռնափոխադրումների անխոչընդոտ անցումն ապահովելը և արտահանողների խնդիրը լուծելը, Հարությունյանը կապեց Փաշինյանի նկատմամբ ցուցադրական հավատարմության հետ։ Ըստ էության, սա ոչ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է, այլ Նիկոլի գրպանի դիվանագետը»։