Դուք դհոլ խփեք՝ մենք կմաշացնենք․ «Դիմադրություն» շարժման երիտասարդները դատախազության մոտ են

Ֆրանսիայի հրապարակում հավաքված «Դիմադրություն» շարժման անդամները, երիտասարդները Գլխավոր դատախազության մոտ են։ Երիտասրադներն ակցիա են իրականացնում ընդդեմ քաղաքական բռնաճնշումների:
Ի նշան բողոքի երիտասարդները ձեռքերին ձեռնաշթաներ են անցկացրել և վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»։