Դավիթաշենի կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com– հաղորդմամբ ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը: