Փաշինյանի պատճառով թշնամին հնարավորություն ստացավ մեզ զրկել ջրային ռեսուրսներից

Ռուսները մի ասացվածք ունեն. Пришла беда – отворяй ворота. Երբ գալիս է աղետը, այն իր հետևից նոր աղետներ է բերում:

Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին տրված լեգիտիմ առիթների պատճառով թշնամու կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայի հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցան Քառվաճառն ու Քաշաթաղը:

Համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական փաստաթղթի, առաջինը հանձնվեց 2020 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ դեկտեմբերի 1-ին:

Այսօր մենք ճաշակում ենք կապիտուլյացիոն իշխանության այս դավադիր գործողությունների դառը արգասիքը՝ Հայաստանի ջրային ռեսուրսների սակավությունը:

Մենք բազմիցս շեշտել ենք, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված իրավիճակի պատճառով ունենալու ենք, մասնավորապես, հացահատիկի և ջրի լուրջ խնդիրներ: Մեզ իշխանական թևից արձագանքում էին, որ մենք հիստերիա և խուճապ ենք տարածում, ր դա սուտ է, որ Կառավարությունը օր ու գիշեր աշխատում է իրավիճակի սրացումը բացառելու համար:

Եվ ահա, եկավ այդ օրը:

Այսօր Հայաստանի ջրային ռեսուրսները վտանգված են: Ավելին, դրանք այնքան են պակասել, որ Սևանը նորից լուրջ բնապահպանական աղետի առաջ է կանգնած:

Պատճառն այն է, որ Հայաստանի հյուսիս-արևելյան մասի ջրամատակարարման ակունքները գտնվում են հենց Քարվաճառում և Քաշափաղում, որոնք 2020 թվականի վերջից գտնվում են թշնամու վերահսկողության տակ: Ադրբեջանն այնտեղ լանդշաֆտի լրջագույն տրանսֆորմացիաներ է իրականացնում բնական ջրատարների հունը փոխելու և Հայաստանը ջրից զրկելու համար:

Մասնագետների գնահատականով, մենք ունենք թե երաշտի և թե թունավորումների հեռանկարի հավանականություն:

Այս ամենի պատճառը կապիտուլյանտն է և իր խունտան:

Սրանք մեր հայրենիքին բացի վնասից ոչինչ չեն տվել, ոչ մի խոստում չեն կատարել /թե 2018-ին, թե 2021-ին տրված խոստումներից/, փոխարենը դիտավորությամբ թույլ են տվել Արցախի տարածքի 75 տոկոսի օկուպացիան, 5000 լույսի ճրագ են մարել, տասնյակ հազարավոր մարդկանց անօթևան են թողել, նույնքան զինծառայողների՝ անդամալույծ և լուրջ առողջական խնդիրներով:

Հիմա էլ այդ աղետը բերում է իր անխուսափելի հետևանքները՝ Փաշինյանի պատճառով թշնամին հնարավորություն ստացավ մեզ զրկել ջրային ռեսուրսներից:

Իսկ մեզ ստիպում են այդ նույն թշնամու հետ ընկերություն աել, ՛խղաղության դրաշրջանի՛ կեղծ օրակարգ են առաջ քաշում:

Ո՞ւմ հետ խաղաղություն և բարեկամություն, նրանց հետ, ով մեզ ուզում է բնաջնջել բոլոր հասանելի միջոցներով, այդ թվում՝ ջրից զրկելո՞վ:

Սա է ձեր դավաճան, հողատու, կապիտուլյանտ Նիկոլի և իր խունտայի իրական դեմքն ու առաքելությունը՝ նպաստել հայ ազգի ոչնչացմանը բոլոր հնարավոր մեթոդներով:

Նաթալիե Սաղիյանի ֆեյսբուքյան էջից