Ռուբեն Ռուբինյանը Խաչատուր Սուքիասյանի բանկից 33 մլն վարկ է ստացել և գնել բնակարան էլիտար թաղամասում. yerevan.today

ՔՊ պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանը շուտով կտեղափոխվի նորակառույց բնակարան, որը ձեռք է բերել նախորդ տարի: Ռուբինյանը, ում աշխատանքային գործունեությունը սկսվում է 2018 թվականից և միանգամից փոխարտգործնախարարի պաշտոնից, առաջին անգամ աշխատանքի գնալու ժամանակ պաշտոնապես իր հաշվին ունեցել է ընդամենը 500 հազար դրամ գումար: Այս մասին գրում է yerevan.today-ը:

Կարճ ժամանակահատվածում սրընթաց կարիերայի աճ ունեցած Ռուբինյանն արդեն 2020 թվականին իր բանկային հաշվին ունեցել է 14 միլիոն դրամ գումար: Հենց այդ ժամանակահատվածում էլ, ինչպես տեղեկանում ենք, նա ընդգրկվում է այն հանրային ծառայողների ցուցակում, որոնք պետք է բնակարան գնեն նոր կառուցվող բազմաբնակարան շենքում: Ի դեպ, Ռուբեն Ռուբինյանն ընդգրկվում է առաջնահերթ կարգով, թե ինչ պարամետրեր են հաշվի առնվել, սակայն հետաքրքրական է, որ այդ ամենը արվում է 44-օրյա պատերազմի օրերին։ Խոսքը գնում էր Երևանի Ադոնց փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի մասին, մինչդեռ Ռուբինյանի ներկայիս բնակարանը գտնվում է Ավանում:

Այսպես, 2021 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը երկու անգամ՝ համապատասխանաբար  45,500,000 և 2,400,000 ՀՀ դրամ, փոխառություններ է կատարել «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ին: Այն գտնվում է Ավան վարչական շրջանում, կայքում նշված է, որ կառուցապատման ավարտը նախատեսված է այս տարվա հունիսին: Մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 475,000 դրամ:

Նշենք նաև, որ 2021 թվականին Ռուբեն Ռուբինյանը 33,500,000 ՀՀ դրամ փոխառություն է ստացել Հայեկոնոբանկից, 527,208 դրամ էլ՝ Ինեկոբանկից: Իսկ ինպես հայտնի է Հայեկոնոբնակը պատկանում է ՔՊ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին:

Պաշտոնական հայտարարագրում Ռուբինյանը 2021 թվական տարվա սկզբին իր հաշվին ունեցել է 14,325,225 հազար դրամ, իսկ տարվա ավարտին՝  8,271,921 դրամ: