Ի վերջո, աշխարհն իր դարդերով , թուրքերն էլ իրենց «Մեծ Թուրան» նախագծով (տեսանյութ)

Նախորդ գրառումների հետքերով….

Թուրք-հունական ռազմա-դիվանագիտական ճկնաժամը խորանում է։ Թուրքերի սպառնալիքներից հետո հույները սկսել են հակատանկային խրամատներ փորել Թուրքիայի հետ սահմանամերձ գոտիներում։

Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը և Կիպրոսի օկուպացիայի դառը փորձը, հույները իրավացիորեն նախապատրաստվում են ամենավատ զարգացումներին… նույնիսկ այն պարագայում, որ ԱՄՆ -ն և Եվրոպան կանեն ամեն ինչ, որ թուրքերը հույների հետ ուղիղ ռազմական առճակատման չգնան։

Ինչևէ, պետք է փաստել, որ թուրքերը ներկա խառը աշխարհաքաղաքական իրավիճակից աշխատում են ստանալ առավելագույնը…ի վերջո, աշխարհն իր դարդերով , թուրքերն էլ իրենց «Մեծ Թուրան» նախագծով։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից