Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել է ԵՊՀ ռեկտորի առաջարկը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հուղարկավորության արարողությունն էր՝ Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցուց։ Նրա թաղման կապակցությամբ կառավարական հանձնաժողով էր ձևավորվել։ Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Սիմոնյանների ընտանիքին և առաջարկել հուղարկավորությունն իրականացնել Երևանի պետական համալսարանից, որտեղ 13 տարի ռեկտոր է աշխատել Արամ Սիմոնյանը, սակայն ընտանիքը մերժել է առաջարկը։

Այս իշխանությունը մեկ տարի շարունակ հալածում էր Արամ Սիմոնյանին և պարտադրում, որ հրաժարական տա, որպեսզի զավթեն ռեկտորի աթոռը և հանձնեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Ընտանիքը չի ներել դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում