«Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը ոչ ավել, ոչ պակաս «նախկինների» շնորհիվ է․ Իրավաբան

Անդրեասյան Կարենը նախանձելի թեթևամտությամբ հայտարարել է, որ սույն թվականի հուլիսի 1-ից «Ծանր վիրավորանք»-ի հոդվածը վերացվելու է:

Ի հիասթափություն կարենանդրեասյանականանմանների պետք է նշեմ, որ «Ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացումը ոչ ավել, ոչ պակաս «նախկինների» շնորհիվ է, որովհետև վերջիններիս մշակած նոր Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից, որտեղ պարզապես բացակայում է ծանր վիրավորանքի հանցակազմը:

Կարենին խորհուրդ եմ տալիս բարի փերու կերպարից դուրս գալ և զբաղվել ՔԿԱԳ-ների «պայթած» սերվերներով:

 

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից