Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը մրցանակը կնվիրի Հայաստանի պատմության թանգարանին

Հունիսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հանդիպում Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, որն իր մրցանակը կնվիրի Հայաստանի պատմության թանգարանին: Այս մասին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանից։

Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է  ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։