Բագրատ Եսայանը ձերբակալված է, հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. փաստաբան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38 – 225-րդ հոդվածի (225-րդ հոդված` Զանգվածային անկարգությունները) 2 -րդ մասով և 164 -րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,- գրել է Եփրիկյանը ։