Սյունիքում 10 օր ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ են լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ջրի մաքրման կայանում առաջացած տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ից միչև հունիսի 20-ը Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքում, Մեղրի քաղաքի՝ Մ. Օհանջանյան, Զ. Անդրանիկ, Մրգանուշ, Փարամազի, Գործարանային, Արաքսաշեն և Կառուցողների փողոցներում, Կարճևան գյուղում և Ագարակի Պղնձամոլիբդենային գործարանում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: