Հունաստանը պատասխանել է Էրդողանին

Հունաստանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, որը կրկնել է Աթենքին ուղղված կոչերը՝ դադարեցնելու Էգեյան ծովի արևելյան մասում կղզիների ռազմականացումը, տեղեկացրել է Kathimerini-ն։

«Ոչ պատմական հաստատումներ և անհիմն առասպելներ, որոնք չեն կարող մարտահրավերներ նետել, ոչ էլ, առավել ևս, փոխարինել միջազգային իրավունքին և միջազգային պայմանագրերին»,- ասել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Օյկոմոնուն։

«Բացարձակապես ոչ մի բան չի կարող որևէ կերպ վնաս հասցնել մեր ինքնիշխան իրավունքներին և մեր ազգային ինքնիշխանությանը: Ահա թե ինչու մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել իր սադրիչ մարտավարությունն ու հասկանալ, որ միակ ճանապարհը պատասխանատու և ազնիվ խոսակցությունն է միջազգային իրավունքի համատեքստում»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ Էգեյան ծովի՝ Իզմիրին մոտ գտնվող ափերին թուրքական զորավարժություններին հետևելիս Էրդողանն Աթենքին կրկին սպառնացել է․ «Զգուշացնում ենք, որ Հունաստանը խելքը գլուխը հավաքի և հեռու մնա երազանքներից և գործողություններից, որոնք կավարտվեն հիասթափությամբ, ինչպես եղել է մեկ դար առաջ»,- հոխորտացել է թուրքը։