«Դիմադրություն» շարժման վաղվա ծրագիրը

«Դիմադրություն» շարժումը վաղը՝ առավոտյան ժամը 09.00-ին, կհավաքվի Ֆրանսիայի հրապարակում, ապա իր բողոքը կփոխանցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին, Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօրվա մեր հնչեցրած պահանջները վաղը նույնպես հնչեցնենք, ձևակերպենք, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– ասաց նա։

Սաղաթելյանը նաև նշեց, որ աշխատանքային քննարկումների մեջ են, որպեսզի շարժմանը նոր թափ հաղորդեն և պայքարը վերջնական ու հաղթական ավարտին հասցնեն, առաջիկայում հանդես կգան անելիքների մասին մանրամասն ծրագրային դրույթներով։