Այս պահին Ռուսաստանը Արցախի սահմանները փաստացիորեն նույնականցնում է Հայաստանի սահմանների հետ․ Ոսկանյան

Բաքվի բարձրագույն բարոսական վարչախմբի ռուսալեզու քարոզչամիջոցներից թերևս ամանտխրահռչակն, ըստ էության, քամահրական և վիրավորական բնորոշումներ է տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը Երևանում հայտարարել էր Փառուխի խնդրի՝ սահմանների հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողովի շրջանակներում քննարկման անհրաժեշտության մասին։

Սա ցույց է տալիս, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կան լուրջ թնջուկներ, իսկ կոնկրետ այս պահին Ռուսաստանը Արցախի սահմանները փաստացիորեն նույնականցնում է Հայաստանի սահմանների հետ, ինչը Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից նման ջղային հակադարձման պատճառ է դարձել։

Ընդ որում, վերջին հանգամանքը տեսանելի է, թե՛ արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի և թե՛ հենց Բաքվի բռնապետի աշխատակազմից անմիջականորեն ուղղորդվող և կառավարվող քարոզչամիջոցների «արձագանքներից»:

 

Վարդան Ոսկանյան