«Դիմադրություն» շարժման մասնակիցները շարժվեցին դեպի այն հյուրանոց, որտեղ իջևանել է Լավրովը

Ընդդիմության կողմնակիցները ակցիա են անցկացրել այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ընդդիմության խոսքով` վարչապետ Փաշինյանը իրավասու չէ խոսել Հայաստանի ժողովրդի անունից։ Նրանք վաղը ևս մեկ ակցիա են անցկացնելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Այժմ «Դիմադրություն» շարժման համակիրները երթ են անցկացնում Երևանի կենտրոնում։