Նա ոչ միայն հակառուս է, այլև ապիկար․ Եվ հայերս էլ հանդուրժելու ենք ու թույլ տանք, որ սա՞ Հայաստանի ճակատագիրը որոշի․ ակտիվիստ

Տարիներ շարունակ Ռուսաստանի դեմ ֆաշիստական (դրոշ վառելու) ակցիաների մասնակցող, հակառուս, Պուտինին ու Լավրովին հայհոյող (այսինքն ՌԴ կողմից էլ փախադարձաբար ամենաչընդունված անձանցից մեկը) Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարն է, Հայաստանում սեղմում է նույն Լավրովի ձեռքն ու քննարկում անվտանգային հարցեր։

Այսինքն այսօր, երբ որ սեղանին Հայաստանի ճակատագիրն է` ՀՀ արտգործնախարարի աթոռը զբաղեցնում է մեզ համար ամենաանբարենպաստ անձը։

Նա ոչ միայն հակառուս է, այլև ապիկար։ Եվ հայերս էլ հանդուրժելո՞ւ ենք ու թույլ տանք, որ սա՞ Հայաստանի ճակատագիրը որոշի։

 

Համազգային շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից