Փորձագետը նշել է Բայդենի գլխավոր սխալը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

Հակառուսական պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը ձախողվել է մի քանի պատճառով, բայց հիմնականը չափից դուրս մեծամտությունն է և Ռուսաստանի տնտեսական մի շարք ցուցանիշների թերագնահատումը, որոնք տարածում են ամերիկացիները, և որոնց վրա հենց իրենք հենվում են: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնել է ԱՄՆ-ի ուսումնասիրության Ֆրանկլին Ռուզվելտի հիմնադրամի տնօրեն Յուրի Ռոգուլևը:

«Միայն Կենտրոնական հետախուզական վարչությունում հազարավոր վերլուծաբաններ կան, այլ ծառայություններում ևս տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ի պաշտոնե պետք է համեմատեն, վերլուծեն և գնահատեն: Եվ նրանք բոլորը թերագնահատեցին Ռուսաստանի դերը և ազդեցությունը համաշխարհային տնտեսության մեջ»,- նշել է փորձագետը։

Չնայած վերլուծաբանների զգալի կազմին, Վաշինգտոնը հենվում էր այն չհաստատված կարծիքին, թե արտաքին մեկ հարվածը բավական է Ռուսաստանի ամբողջական փլուզման համար։ Սակայն ԱՄՆ-ը հաշվի չի առել ռուսական ապրանքների, հումքի և սննդի մատակարարման շղթաները։

Ռուսական տնտեսությունը, ի տարբերություն ամերիկյանի, իրական է. «Մենք պարզապես չենք տեղավորվում ամերիկյան տնտեսության հայեցակարգի մեջ»,- ամփոփել է փորձագետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։