Բայդենն ԱՄՆ-ի բարձր գնաճն «անեծք» է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռեկորդային գնաճն անվանել է «անեծք» և նրան խորհուրդ են տվել ուղղել այն ֆլոմաստերով։

«Գնաճը մեր գոյության անեծքն է»,- ասել է նա Ջիմի Քիմելի հումորային թոք շոուի ժամանակ։

Բայդենը նշել է, որ ամենաթանկը բենզինի ու սննդի գներն են։ Նրա վարչակազմը գների բարձրացումն անվանում է «Պուտինի թանկացում»՝ վերագրելով այն ուկրաինական ճգնաժամի հետևանքներին և հերքելով կորոնավիրուսի համաճարակի պայմաններում տնտեսության գնաճային տատանումների մեղադրանքները։

Քիմելը հայտարարել է, որ գնաճը «ոչնչացնում է» Բայդենին։ «Դա նման է ցուցատախտակի, որը բոլորին ասում է, թե որքան թանկ է ամեն ինչ: Բայց եթե Դոնալդ Թրամփը ձեզ ֆլոմաստեր թողնի, ապա միգուցե կարող եք շտկել թվերը», – առաջարկել է հեռուստահաղորդավարը:

Սպիտակ տունն ավելի վաղ խոստովանել էր, որ մայիսին գնաճը, ամենայն հավանականությամբ, կրկին «բարձրանալու է»: Վիճակագրության հրապարակումը նախատեսված է ուրբաթ օրը։