Այդպես էլ ամոթալի մնաց նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հատկապես հոդվածը, որի համար մեղադրվում էր ԵՊՀ նախկին ռեկտորը․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Արամ Սիմոնյանը եղել է Հայ ժողովրդի պատմության իմ դասախոսը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում: Այնքան լավ էր տիրապետում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մանրամասներին ու որքան կարևոր էին նրա վերլուծությունները:

Համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելուս տարիներին Արամ Սիմոնյանը մի փակ խումբ էր նախաձեռնել (իրավաբաններ, հոգեբաններ և այլն). դասերից կամ աշխատանքից հետո իր աշխատասենյակում հավաքվում և պետության համար ազգային գաղափարախոսություն էինք մշակում: Ամեն հանդիպում 3-4 ժամ տևում էր ու կարող եք պատկերացնել` որքան հետաքրքիր էին անցնում քննարկումները: Պահպանված նյութերը մինչև հիմա էլ անչափ օգտակար են:

Ընդ որում, յուրաքանչյուր թեմայի համար հրավիրում էր համապատասխան գիտնականի կամ գործչի, ինչն առավել հետաքրքիր և ուսուցողական էր դարձնում քննարկումները:

Այդպես էլ ամոթալի մնաց նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հատկապես հոդվածը, որի համար մեղադրվում էր ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։

Անդառնալի կորստի համար խորին ցավակությունս եմ հայտնում պրոֆեսոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին»: