Դատարանը բավարարեց Գառնիկ Իսագուլյանի պաշտպանի միջնորդությունը, Իսագուլյանը կմեկնի Արցախ

Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում էր LIVEnews.am կայքի համակարգող, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի դեմ հարուցված քրեական գործը, որի ընթացքում Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ թույլ տալու ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու պարտավորության տակ գտնվող իր պաշտպանյալին մոտակա օրերին մեկնել Արցախի Հանրապետություն՝ լրագրողական առաքելությամբ։ Դատավոր Վաչե Մարգարյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ վստահ լինելով, որ Գառնիկ Իսագուլյանը հերթական անգամ կպահպանի Հայաստանից չբացակայելու մասին դատարանի որոշումը։