Ծախսերը ապշեցուցիչ կլինեն. ամերիկացի պրոֆեսորը գնահատել է պատժամիջոցների վնասը համաշխարհային մասշտաբով

Ռուսաստանը վնասներ կկրի Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով, բայց դա ոչինչ է այն բացասական հետևանքների համեմատ, որոնց կբախվի մնացած աշխարհը։ Այսպիսի հայտարարություն է տարածել կիրառական տնտեսագիտության պրոֆեսոր Սթիվ Հանկեն։

Մասնագետը նշել է, որ ներդրված հակառուսական սահմանափակումները բացարձակապես անարդյունավետ են դարձել ՌԴ իշխանությունների վարքագիծը փոխելու իրենց հայտարարած նպատակի համատեքստում։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցներն ուղղակի հակարդյունավետ էին։

Ինչպես պարզաբանել է գիտնականը, համաշխարհային տնտեսության վրա պատժամիջոցների քաղաքականության ազդեցության գնահատականը կարելի է կազմել միայն միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կենտրոնական և ներդրումային բանկերի վերլուծությունների հիման վրա։ Սակայն նույնիսկ այս տվյալներն արդեն վկայում են վնասի հսկայական չափերի մասին։

Իրավիճակը վառելիքի և էներգիայի շուկայում կտրուկ կփոխվի: Այլևս հնարավոր չի լինի նավթ մատակարարել այնքան ազատ, որքան վերջին տասնամյակներում։ Վերջին հաշվով, ինչպես նշել է փորձագետը, բացարձակապես բոլորը ստիպված կլինեն ավելի շատ վճարել, քան դա կլիներ սահմանափակումների բացակայության դեպքում։