Ամերիկացի լրագրողը պատմել է գնաճի պատճառով «ամերիկյան երազանքի» վախճանի մասին

ԱՄՆ բնակիչները հոռետեսության գիրկն են ընկնում գների աճի պատճառով, քանի որ «Ամերիկյան երազանքի» գաղափարը մարում է։ Նման կարծիք է հայտնել Fox Business հեռուստաընկերության հաղորդավար Ստյուարտ Վարնին։

Նրա խոսքով՝ գնաճի պատճառով ամերիկացիներն այժմ «վախեցած են ու դժգոհ»։ Լրագրողը որպես օրինակ է բերում The Wall Street Journal-ի տվյալները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ում հարցվածների 38%-ը կարծում է, որ սկսել է ավելի վատ ապրել։

«Գնաճը խժռում է «ամերիկյան երազանքը». հարցվածների կեսը կարծում է, որ քիչ հնարավորություններ ունի բարելավելու իրենց կենսապայմանները», – ասել է Վարնին:

«Ես երբեք նման բան չեմ տեսել։ Հիշում եմ 1970-ականների վերջի գնաճը, բայց այսպիսի բան երբեք չի եղել։ Ինձ զարմացնում է, թե ինչ արագությամբ են աճում գները»,- ասել է Վառնին:

Դա կատարվեց, ինչպես նշել է լրագրողը, միայն նախագահ Ջո Բայդենի կառավարման մեկուկես տարում։