Վերցնում է ամենը, ինչ իրեն հետաքրքրում է. Իտալիայում խոստովանել են Ռուսաստանի հաջողություններն Ուկրաինայում
Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի ռազմական գործողություններում՝ չնայած արևմտյան որոշ լրատվամիջոցներ դա չեն ընդունում, La7 հեռուստաալիքի եթերում ասել է իտալացի լրագրող Մարկո Տրավալոն։
Զրուցակիցը քննադատել է ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածող հրապարակումները։
«Ես միայն թերթերում եմ կարդացել Ռուսաստանի պարտության մասին: Ռազմի դաշտում այն երբեք չի եղել: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը հաղթում է, վերցնում է այն ամենը, ինչ իրեն հետաքրքրում է»,- ասել է Տրավալոն:
Նրա կարծիքով, Իտալիան չպետք է զենք մատակարարեր Կիևին, այլ պետք է սահմանափակվեր մարդասիրական օգնությունով, փախստականների ընդունմամբ և Մոսկվայի դեմ պատժամիջոցներով։
«Նույնիսկ մեր Սահմանադրությունն է արգելում զենք մատակարարել պատերազմող երկրին, որը մեր դաշնակիցը չէ»,- նշել է լրագրողը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։