Ինչո՞ւ պիտի կասեցնել «Սորոսի» գործունեությունը Հայաստանում (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մանրակրկիտ անդրադարձ է կատարում Սորոսի հայաստանյան գործունեությանը։

Ի՞նչու պիտի կասեցնել «Սորոսի» գործունեությունը Հայաստանում։

  • «Բաց հասարակության հիմնադրամը» (այսուհետ՝ «Սորոսի» հիմնադրամ), կանոնադրության համաձայն, ՀՀ-ում գրանցված է որպես Լիխտենշտեյնի կազմակերպության մասնաճյուղ:
  • Սա նշանակում է, որ հիմնադրամը չունի հայաստանյան գրանցում, այլ՝ Լիխտենշտեյնի, որը հայտնի է աշխարհում որպես օֆշոր:
  • Պարզվում է՝ տարիներ շարունակ թափանցիկության, մարդու իրավունքների, հակակոռուպցիայի, դեմոկրատիայի մասին «լոլոներ» կարդացող մարդկանց հետևում կանգնած է ոչ թափանցիկ, ոչ հաշվետու, կոռումպացված մի կառույց:
  • Այդ կառույցն իր հերթին հանդիսանում է մասնաճյուղ մի այլ կառույցի, որը թաքցնում է փողի աղբյուրները, դոնորների անունները, ֆինանսական հոսքերը:
  • Սորոսական օֆշորային փողերով Հայաստանում բուծվել է, ստեղծվել է քաղաքացիական հասարակության շղարշ, մի համակարգ, որն իբրև թե ժողովրդավարական էր, այնինչ՝ մի կողմից սնվում էր ոչ ժողովրդավարական ճանապարհով ստացված փողերով, մյուս կողմից ոչ ժողովրդավարական գործելակերպով ուզուրպացնում էր քաղհասարակություն ներկայանալու իրավունքը:
  • Սաշիկ Սուլթանյան անուն-ազգանունով ՀՀ քաղաքացին, որն ազգությամբ եզդի է, «Սորոսի» հիմնադրամից 3 անգամ ստացել է բավական «կլորիկ» գումար՝ պարտավորվելով թշնամություն սերմանել հայ և եզդի ժողովուրդների միջև:
  • Այդ անձի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ:
  • 2018-ի իշխանազավթման մեջ այս հիմնադրամն ունի լուրջ ներդրում, Նիկոլ Փաշինյանը չուներ այդքան միջոցներ:
  • Սորոսական բազմաթիվ ներկայացուցիչներ պետական տարբեր կառույցներում են, ԱԽՔ-ը կարկառուն սորոսական է, ԱԺ որոշ պատգամավորներ սորոսական ծագում ու բնույթ ունեն:
  • Հայաստան գալիս են փողեր, չգիտենք ու՞մ կողմից, դոնորներն անհայտ են, քանզի հիմնադրամի գործունեությունը փաթեթավորել են օֆշորում:
  • Ունեմ լեգիտիմ կասկած, որ դոնոր եղել են նաև թուրք-ադրբեջանական պետական և մասնավոր շրջանակները:
  • Սորոսի հետ կապված մի բացահայտում անեմ:
  • ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, երբ սորոսական որոշակի շրջանակաների հետ հարաբերությունները լարվեցին (համագործակցությունը նախարարության մի ծրագրի շրջանակներում էր), նախարարության վրա գրեցին մի «մուտիլովկա» թուղթ Համաշխարհային Բանկի կենտրոնական գրասենյակ, որում սորոսական շրջանակները ինձ, որպես նախարարի և նախարարությանը մեղադրում էին կոռուպցիոն գործարքների մեջ և պահանջում էին կասեցնել կրթական վարկը:
  • 60-70 էջանոց այդ «դանոսը» կոռուպցիայի հետ ոչ մի կապ չուներ, այն ամբողջությամբ այն մասին էր, որ ՀՀ կրթական համակարգը մեր օրոք չափից ավելի ազգային է, չափից ավելի է տեղ տալիս կրոնական հարցերին, չափից ավելի միլիտարիզացված է:
  • Հիմնական մեխն այն էր, որ Հայաստանին փող մի՛ տվեք, որովհետև Հայաստանում իրականացվում են ազգային և ռազմական բնույթի կրթական բարեփոխումներ:
  • Հարցը կարողացա կարգավորել և սորոսական աղբը չհաջողեց հակազգային, հակապետական իր գործունեության մեջ:
  • Սորոսական մեդիաները, սպասարկիչները սիրում են իրենց նույնականացնել Եվրոպական կամ Արևմտյան արժեքների հետ:
  • Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նրանց նեոլիբերալ ֆաշիստական արժեքները ոչ մի կապ չունեն իրական Եվրոպական արժեքների հետ, հակառակը՝ դրանք ստեղծվել են ավանդական Եվրոպական արժեհամակարգը քանդելու համար:
  • Եվրոպական արժեքները խարսխված են հունա-հռոմեական ժառանգության և հուդա-քրիստոնեական դավանանքի վրա:
  • Սորոսական ամբողջ գաղափարաբանությունն ուղղված է բուն Եվրոպական արժեքների, հատկապես՝ կրոնական, հոգևոր կյանքի արժեքների դեմ:
  • «Սորոսի» հիմնադրամի կասեցումը Հայաստանում ոչ մի կապ չունի Եվրոպական արժեքներին դեմ գնալու հետ:

«Սորոսի» հիմնադրամի կոնցեպտի մեջ չպետք է լինեն տաբուներ, չգրված օրենքներ, որոնք ազգերի պատմությունից, կրոնից, հավատքից, ազգային պատմության ընթացքում ստեղծված արժեքներ են:

Սորոսական վարակն ուղղված է այդ ավանդական արժեքների դեմ:

«Բաց հասարակություն» կոչվածի հիմնական նպատակը մարդուն, անհատին արմատից կտրելը, նրա միջից արժեհամակարգային շեշտադրումները, դաստիարակությունը հանելն է, կտրելը իր ազգի պատմությունից, մշակույթից, նրան բացառապես «գրված օրենքների» օբյեկտ դարձնելն է, որպեսզի հեշտ մանիպուլացնեն, հեշտ «հոշոտեն», դարձնեն ստրուկ:

Մանրամասները՝  տեսանյութում