Բայց սրանք ինչ «մեղք» են

Բայց սրանք ինչ  «մեղք» են։

20.000 խաղաղ ցուցարարի մեջ մի մուրճով մեկին գտել են ու երկու օր է ցուցադրում են։

Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։

Ու չի կարելի բացառել,որ նա կարող է լինել ռեժիմի սադրիչներից։

Կամ էլ երևի մտածել է՝ եթե  մի «վարչապետ» կարող  է մուրճ օգտագործել, բոլոր «վարչապետերն» էլ կարող են։

Իսկ դուք, նիկոլահպատակ «սորոսականներ», հատուկ միջոցների ապօրինի կիրառումից ինչո՞ւ չեք խոսեք։

Թե՞ դրա համար Արևմուտքը «գրանտ» չի տվել։

Հունիսի 3-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա հարձակում,հատուկ միջոցների ապօրինի կիրառում, որի պայթյունից տուժել են քաղաքացիներ։

Նիկոլի ռեժիմը կրակեց ժողովրդի վրա, արյուն թափեց, իսկ հետո գնաց գինի ըմպելու»։

Վախն ու ցինիզմը կործանելու է ձեզ, իսկ «նիկոլական Կարթագենի կործանում» լինելու է։

Նիկոլը գնալու է՝ շատ հանգիստ։

Ինքը դեռ չգիտի, բայց շուտով կիմանա դրա մասին։

Կարևորը՝ Հայաստանը Նիկոլից հետոն է։

Միայն ազգային պետություն, որը պետք է հենված լինի արևելաքրիստոնեական  ավանդական արժեքների, Հայ Եկեղեցու բացառիկ դերի ու հայ-ռուսական դաշնակցային խորացող կապերի վրա։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից