Իրանը կարող է միաժամանակ որսալ հակառակորդի 500 օդային թիրախ

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ռազմական հարցերով գերագույն խորհրդականը հայտարարել է, որ Իրանը կարող է միաժամանակ որսալ հակառակորդի 500 օդային թիրախ: Այս մասին գրում է Parstoday-ը:

Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնված է կանխարգելիչ ուժի վրա. Իսկ այդ հարցում առանցքային դերակատարություն ունեն վստահելի ռազմական և սպառազինության կարողությունը և հզոր զինված ուժերի առկայությունը:

Անդրադառնալով երկրի պաշտպանությանն ուղղված ռազմական կարողությանը,   Նասեր Արասթեն ասել է, որ Իրանը կարող է միաժամանակ որսալ թշնամու 500 օդային թիրախ։

Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը հետևում են հակառակորդի բոլոր տեղաշարժերին, և ցանկացած չմտածված քայլ կարժանանա կոշտ պատասխանի:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ռազմական հարցերով գերագույն խորհրդականը նշել է, որ մոտ ապագայում իրանական նավատորմը շքերթ է անցկացնելու ԱՄՆ-ի «հետնաբակում»: