Ինչ անենք Վաղարշակ Հարությունյանի հետ, որ 2020-ի դեկտեմբերի 18-ին վախից ճանապարհի 42 ք/կմ հանեց ու տվեց ադրբեջանցիներին. Բագրատյան

Սահմանազատման, սահամանագծման աշխատանքների հիմքում այսօր վերցված քարտեզների, հայկական տարածքների ու թշնամու կողմից դրանց զավթելու մասին Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ խոսեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա հերթով ներկայացրեց քարտեզները և ցույց տվեց ՀՀ սուվերեն տարածքները, որոնք իսկապես հայկական են, ոչ թե ադրբեջանական, ինչպես պնդում են Արդբեջանն ու ՀՀ իշխանությունները:

«Շատ հաճախ ասում են, որ Արևմուտքը վաղը կգա և շատա վելի լավ կանի, քան Ռուսաստանը, բայց օրինակ՝ ես պրոհայկական եմ, իսկ Արևմուտքը երբեք ավելի լավ չի անի, քան Ռուսասատանը: Ռուսասատանը որքանով հայական կլինի, ես դա չգիտեմ. այնքանով, որքան հայերը ամուր կկանգնեն իրենց հողի վրա: Այնպես չէ, որ ռուսները գան, ասելու են ձեր հարցերը լուծում ենք, ու վաղը մյուս օր մենք իշխանությունը կվերցնենք ու ձեզ ասելու ենք, որ դժվար է: Որպեսզի ձեզ օգնենք, դուք պետք է արժանի լինեք օգնության, սա աշխարհի կարգն է»:

Հրանտ Բագրատյանը նաև ընդգծեց. «Այնպես են անում, որ Արցախում հյուսիսից հարավ առանց ադրբեջանական տարածքի չկարողանանք գնալ: Նույնն անում են Հայաստանի հետ, այն տեղերն են սկսում կտցահարել, որպեսզի մենք չկարողանանք օրինակ՝ Նոյեմբերյանից գնալ Մեղրի»,- ասաց Հրանտ բագրատյանը և հավելեց, որ Փաշինյանն ընդունել է երկիր 43700 քմ կմ տարածքով, ներկայումս հայերի տիրապետության տակ է 31400 քառակուսի կիլոմետրը , ընդամենը երկու տարում եմնք այս տեմպով մաշեցնում ենք:

 

Մանրամասն՝ տեսանյութում