Ուկրաինացի զինվորականներն այրել են Մարիուպոլի նավահանգստի հացահատիկը. ԴԺՀ ներկայացուցիչ

Ուկրաինայի ԶՈւ-ն նահանջի ժամանակ հրկիզել է Մարիուպոլի նավահանգստի պահեստներում գտնվող հացահատիկը։ Հրդեհը շարունակվել է մի քանի օր, մարելու ընթացքում հացահատիկը փրկել չի հաջողվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության ղեկավարի խորհրդական Յան Գագինը:

Նրա խոսքով՝ տոննաներով հացահատիկը ոչ պիտանի է դարձել։

«Մարիուպոլի նավահանգստի տարածքում մեծ քանակությամբ հացահատիկ կա՝ թե՛ եգիպտացորեն, թե՛ ցորեն։ Դատելով հոտից և արտաքին տեսքից, պիտանի չէ հետագա օգտագործման համար, գոնե` մեծ մասը»,- նշել է Գագինը։

Ցորենը մեծ քանակությամբ ցրված է տարածքում, շատ տեղերում կրակի օջախներ են նկատվում, օդում խանձված հոտ է:

«Հազիվ թե այն հնարավոր լինի օգտագործել ըստ նշանակության, նույնիսկ որպես անասնակեր»,- կարծում է ԴԺՀ կառավարության ղեկավարի խորհրդականը:

Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուկրաինական elevatorist.com ռեսուրսին, Մարիուպոլի նավահանգստի հացահատիկի պահեստների տարողունակությունը կազմում է 57 հազար տոննա։