Մոսկվան հաստատել է․ Լավրովի այցը Սերբիա չեղարկվել է

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է՝ Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Բուլղարիան փակել են իրենց օդային տարածքը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղափոխող օդանավի համար, որն այսօր պետք է մեկներ Սերբիա։

Նրա խոսքով. «Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը՝ փակել են կապի ևս մեկ խողովակ»։