«Ազովի» փաստաթղթերում հայտնաբերվել են Մարիուպոլի բնակիչների ռուսամետ դիրքորոշման ապացույցներ

Ազգայնական «Ազով» գումարտակի գաղտնի փաստաթղթերում, որը հայտնաբերվել է Մարիուպոլում, նշվում է, որ մոտակա տարածքների բնակիչները մեծ մասամբ ռուսամետ դիրքորոշում ունեն։ Դա ապացուցող փաստաթղթեր են հայտնաբերվել Մարիուպոլի 61-րդ դպրոցի մոտ գտնվող Ազգային գումարտակի բազայում։

«Տեղի բնակչությունը 70 տոկոսը ռուսամետ է»,- փաստաթղթի տվյալները մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ փաստաթղթերում նկարագրված է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումների դեմ Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունների պլանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։