ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը այսօր Երևանում նիստ է անցկացնում

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը: Այն վարելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նիստի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը: