«Խաղաղության դարաշրջան» բացելու միայն մեկ բանաձև գոյություն ունի․ Արման Աբովյան

…«խաղաղության դարաշրջան» բացելու միայն մեկ բանաձև գոյություն ունի` դա ամեն վարկյան պատրաստ լինել ազգովի մահու կռիվ տալ մեր միասնական Հայրենիքի ամեն միլիմետրի համար։

Ճշգրիտ հաշվարկել տարածաշրջանային և գլոբալ ռիսկերը և լինել նախահարձակ։

Ամեն վարկյան` բոլոր արտաքին հնարավոր և անհնարին հարթակներում կռիվ տալ Արցախի և Հայաստանի համար։

Չսերմանել վախ թշնամու առջեւ այլ սերմանել սեր դեպի Հայրենի հողը։

Անձնուրաց պայքար մղել ազգային պառակտման և բաժանարար գաղափարների դեմ։

Կատաղի պայքար տանել անարդարության և կոռուպցիայի դեմ։

Զինվորի, Ուսուցչի, Գիտնականի, Բժշկի մասնագիտությունները դասել ամեննա բարձր վարձատրվող աշխատանքների ցանկում։

Վառ պահելով ամեն վարկյան մեր Սուրբ հերոս նահատակների հիշատակը այնուամենայնիվ դադարել միմիայն ողբալ և անել այնպես, որ մեր հերոսների սխրանքները հանկարծ չիմաստազրկվեն։

ԵՒ ամեննա կարեւորը, դա պարզապես պետք է սիրել Հայսատանը և Արցախը։

Միայն այս ձևաչափով կարելի է հասնել հարատև և կայուն խաղաղությանը և զարգացմանը։

Իսկ, եթե «խաղաղություն դարաշրջան» բացելու պատրվակով գլուխդ կախ պատրաստես նետել Արցախը և Հայաստանը արնախում թշնամու երախը ( դիմացը ակնկալելով խաղաղություն), ապա դու հաստատ կստանաս համ` պատերազմ համ` արհավիրք։

Մնացածը սուտ, շինծու, թրքամետ և ադրբեջանահաճո հեքիաթներ են։

Վերջ

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից