Ավագ լեյտենանտ Վահագն Կարճիկյանը երեկ խաղաղ ցուցարարների վրա ժամկետն անց հատուկ միջոց կիրառողներից մեկն է

Ծանոթացե՛ք ավագ լեյտենանտ Վահագն Կարճիկյանն է, որը երեկ խաղաղ ցուցարարների վրա ժամկետն անց հատուկ միջոց կիրառողներից մեկն էր: Ավագ լեյտենանտ Կարճիկյանը ծառայում է 1032 (Դավիթաշեն) զորամասում և զորմասի հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանման հրամանատարի տեղակալն է:

Ըստ ինձ հասած տեղեկատվության Կարճիկյանը հատուկ միջոց կիրառելու հավաստագիր չուներ և չէր կարող կիրառել այն, բայց նա առանց վարանելու ժամկետն անց արկն արձակեց խաղաղ ցուցարարների ուղղությամբ:

Վահագնը ևս ունի ընտանիք և մանկահասակ երեխա, բայց դա նրան հետ չպահեց նույն մանկահասակ երեխաների ուղղությամբ կրակելուց: Տարածե՛ք Վահագն Կարճիկյանի լուսանկարը (մեկնաբանություններում նաև ֆեյսբուքյան էջը), եկեք հայտնի դարձնենք՝ խաղաղ ժողովրդի վրա ժամկետն անց ռումբ նետող Վահագնին: Հանրությունն իր «հերոսներին» դեմքով ճանաչելու իրավունք ունի:

 

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից