Վաղը «Դիմադրություն» շարժման հանրահավաք և երթ չի լինելու

Վաղը «Դիմադրություն» շարժման հանրահավաք և երթ չի լինելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Վաղն այստեղ տարբեր թեմաներով քննարկումներ կանցկացնենք, կխոսենք մեր ծրագրերի մասին։ Ավելի ուշ կհրապարակենք ժամը, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնք ուզում են գալ, ներկա լինեն»,- ասաց Սաղաթելյանը։